Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը եկող շաբաթ չի մեկնի ո'չ Ստրասբուրգ, ո'չ Բրյուսել` մասնակցելու ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպմանը: Day.az ինտերնետային պարբերականին այդ մասին հաղորդել է Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակ Էլհան Պոլուխովը` պարզաբանելով, թե Մամեդյարովի ժամանակացույցը ծանրաբեռնված է`«կապված Ադրբեջան մի շարք օտարերկրյա բարձրաստիճան անձանց այցի հետ»:
Մեկնաբանելով Մինսկի խմբի համանախագահների մայիսի 6-ի հայտարարությունը, որում միջնորդները առաջիկա օրերին Եվրոպայում Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հետ հանդիպում էին ակնկալում, Պոլուխովը հայտարարել է. - «Ադրբեջանը արդեն արտահայտել է իր վերաբերմունքը նորացված Մադրիդյան սկզբունքների նկատմամբ, եւ համանախագահները պետք է ավելի շատ աշխատեն հայկական կողմի հետ»:
«Ադրբեջանը պատրաստ է նորացված Մադրիդյան փաստաթղթի հիման վրա դուրս գալ բանակցային գործընթացի նոր փուլ, որը թույլ կտա հասնել հայ - ադրբեջանական հակամարտության համապարփակ կարգավորման», - վստահեցրել է Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության խոսնակը: