Մատչելիության հղումներ

Մեծ հայրենականում հաղթանակի 65-ամյակի կապակցությամբ Դմիտրի Մեդվեդեւը շնորհավորել է Սերժ Սարգսյանին


Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 65-ամյակի կապակցությամբ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը շնորհավորել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին: «Մայիսի 9-ը մեր ընդհանուր պատմության մեջ ագրեսորին ջախջախած եւ երկիրն ու աշխարհը ֆաշիստական վտանգից փրկած ռազմիկների արիության եւ խիզախության խորհրդանիշն է», - ԻՏԱՌ-ՏԱՍՍ լրատվական գործակալության փոխանցմամբ` ասված է հեռագրում:

Կրեմլի մամուլի ծառայությունից հայտնում են, որ Հաղթանակի 65-ամյակի կապակցությամբ Մեդվեդեւը շնորհավորական ուղերձներ է հղել նաեւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին, ԱՊՀ-ի անդամ կամ նախկին խորհրդային այլ պետությունների ղեկավարներին եւ քաղաքացիներին, այդ թվում` Վրաստանի քաղաքացիներին, Ռուսաստանի կողմից ճանաչված Աբխազիայի եւ Հարավային Օսիայի նախագահներին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG