Մատչելիության հղումներ

Հունաստանում բողոքի ակցիաները շարունակվում են


Հունաստանում կառավարության դեմ բողոքի ակցիաները, գործադուլներն ու հանրահավաքները շարունակվում են։ Արհմիություններն ու ցուցարարները հայտարարել են պայքարը շարունակելու մտադրության մասին։

Սպիտակ տան ներկայացուցիչ Ռոբերտ Գիբսը հայտարարել է. - «Միացյալ Նահանգները աջակցում է Հունաստանի կառավարությանը երկրի տնտեսական իրավիճակը կարգավորելու հարցում»:

Բունդեսթագը այսօր քննարկելու է մի օրենք, որը պետք է հնարավորություն տա Գերմանիային մասնակցելու Հունաստանին ֆինանսական աջակցություն ցուցաբերելու գործընթացին: Աջակցության այդ փաթեթը անցյալ կիրակի հաստատել են եվրոյի գոտու 16 երկրների ֆինանսների նախարարները:

Բրյուսելում արտահերթ գագաթնաժողով են հրավիրել եվրոյի գոտու երկրները` քննարկելու ընդհանրապես Եվրոպայի ֆինանսական իրավիճակը, որը ստեղծվել է Հունաստանի բյուջետային չգնաժամի հետեւանքով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG