Մատչելիության հղումներ

Յանուկովիչ. «Պուտինի հայտարարությունը էքսպրոմտ էր»


«Ռուսաստանյան «Գազպրոմ»-ի եւ ուկրաինական «Նաֆտոգազ»-ի հնարավոր միաձուլման մասին Վլադիմիր Պուտինի հայտարությունը պարզապես էքսպրոմտ էր», - այսօր Դոնեցկում հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը։

«Վլադիմիր Պուտինի հայտնած տեսակետը ռուս-ուկրաինական համագործակցության զարգացման հնարավոր տաբերակներից միայն մեկն է։ Եթե նույնիսկ Կիեւն ու Մոսկվան որոշեն քննարկել այս հարցը, ապա որոշակի փուլում այդ բանակցություններին պետք է միանա նաեւ Եվրամիությունը՝ որպես ռուսական գազի հիմնական սպառող», - նշված է Ուկրաինայի նախագահի մամուլի ծառայության կողմից տարածած պաշտոնական պարզաբանման մեջ։

Ուկրաինայի ղեկավարը նաեւ նշել է, որ առաջիկա հինգ տարիներին հնարավոր է զգալիորեն մեծացնել երկրի տարածքով դեպի Եվրոպա մատակարարվող գազի ծավալները։

«Դա հնարավոր կդառնա Ուկրաինայի գազատրասպորտային համակարգի արդիականացման դեպքում», - ասել է Յանուկովիչը։

Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG