«Խորհրդային կայսրությունը այժմ գրոհում է եւ փորձում է ետ բերել կորցրածը», - այսօր հայտարարել է Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին:
«Այն, ինչ բոլորը արդեն դիակ էին համարում` կայսրությունը, վերստին բարձրացնում է գլուխը եւ փորձում է ետ նվաճել տարածքները, որ կորցրել է ԽՍՀՄ-ի փլուզմամբ», - ասել է Սահակաշվիլին Ոստիկանության օրվա կապակցությամբ Թբիլիսիում անցկացված շքերթի ժամանակ:
«Վրաստանում ԽՍՀՄ-ը մահացել է, այստեղ այն երբեք չի վերածնվի, քանի որ այստեղ հաղթել է նոր մտածողությունը, եւ մենք չենք վերադառնա կայսրություն», - «Գրուզիա օնլայն» ինտերնետային պարբերականի փոխանցմամբ` վստահեցրել է Վրաստանի նախագահը:
Պնդելով, թե Վրաստանը, «հնարավոր է, միակ տարածքն է, որը լիովին ազատված է կոմունիզմից», Սահակաշվիլին հավելել է. - «Սակայն այժմ զավթված են Աբխազիան եւ Հարավային Օսիան, բայց մենք ետ կբերենք այդ տարածքները խաղաղ ճանապարհով»: