«Ելք չունենալով ստեղծված իրավիճակում, դիմում ենք Ձեզ` որպես մեծ երկրի ազդեցիկ ղեկավարների, միջազգային ասպարեզում առաջատար քաղաքական գործիչների եւ հումանիստների, ակնկալելով Ձեր անձնական միջամտությունը Էռնեստ Վարդանյանի նկատմամբ խափանման միջոցի փոփոխության եւ Մերձդնեստրի բանտից նրա անհապաղ ազատ արձակման հարցում», - Ռուսաստանի նախագահին եւ վարչապետին գրում են հայազգի լրագրողի հարազատները:
Էռնեստ Վարդանյանի կինը, իր հերթին, «Ազատություն» ռադիոկայանի մոլդովական ծառայությանը հայտնել է, որ ցանկանում է ռուսաստանցի փաստաբան վարձել ամուսնու շահերը դատարանում պաշտպանելու համար: «Մինչեւ ռուսական կառավարությունը չճնշի Մերձդնեստրի իշխանություններին, հարցը չի կարող լուծում ստանալ», - ասել է Իրինա Վարդանյանը:
Քանի որ, ինչպես ձեւակերպել է լրագրողի կինը, «Մերձդնեստրի համար միակ հեղինակությունը Ռուսաստանն է», նա հույս ունի, որ գոնե ռուսաստանցի փաստաբանին կթույլատրեն ներկայացնել ամուսնու շահերը:
Էռնեստ Վարդանյանը անազատության մեջ է գտնվում ապրիլի 7-ից: Մերձդնեստրի իշխանությունները նրան մեղադրում են Մոլդովայի օգտին լրտեսություն կատարելու եւ հայրենիքի դավաճանության մեջ:
Կալանքի տակ գտնվող ամուսնուն Իրինա Վարդանյանին երկու անգամ են թույլատրել տեսակցել, որից մեկը` կեսգիշերին մոտ, որովհետեւ այդ ժամին է ավարտվել քննչական գործողությունը: Ամուսնու վիճակը նրան դուր չի եկել` Էռնեստ Վարդանյանը եղել է հոգնած, անուշադիր, ցրված, նաեւ` շատ նիհարած:
Ինչ վերաբերում է Ինտերնետում Էռնեստ Վարդանյանի անունից տարածված հայտարարությանը, ըստ որի` բանտում լրագրողի նկատմամբ ֆիզիկական եւ հոգեբանական ճնշումներ են բանեցվում, ճնշում են նաեւ նրա ընտանիքի անդամներին, ապա թեեւ Իրինա Վարդանյանը համոզված չէ, որ դա ամուսինն է փոխանցել, սակայն կարծում է` պատկերն այնպես է ներկայացվում, ինչպիսին կա:
Միաժամանակ, նրա հավաստմամբ, հանդիպման ժամանակ ինքը ամուսնու վրա բռնության հետքեր չի տեսել: Էռնեստ Վարդանյանի ճնշվածությունը նա հակված է բացատրել ամուսնու հոգեբանական վիճակով, չի բացառում նաեւ ինչ-ինչ հոգեմետ դեղերի ազդեցությունը:
Իսկ հարցին` ընտանիքի վրա ճնշումներ կա՞ն արդյոք, Իրինա Վարդանյանը պատասխանել է, թե դրանք այդքան ուժեղ չեն:
Նրա խոսքերով` իրենց համար հիմա գլխավորը այն է, որ Էռնեստ Վարդանյանը հայտնվի ազատության մեջ: