Մատչելիության հղումներ

Ռուսաստանն ու ԱՄՆ-ը համաձայնեցրել են ՌՀՍ-ի նոր պայմանագրի հավելվածները


Ռուսաստանն ու Միացյալ Նահանգները համաձայնեցրել են Ռազմավարական հարձակողական սպառազինությունների (ՌՀՍ) կրճատման մասին նոր պայմանագրի հավելվածները:

Ըստ ԱՄՆ-ի պետքարտուղարության, երեք փաստաթղթերում հանգամանորեն շարադրված է համաձայնության պայմանների կատարման վերահսկողության ընթացակարգերին վերաբերող տեխնիկական տեղեկատվությունը:

Պայմանագիրը, որը դեռ պիտի վավերացնեն Միացյալ Նահանգների եւ Ռուսաստանի օրենսդիրները, նախատեսում է միջուկային մարտագլխիկների փոխադարձ կրճատում՝ մինչեւ 1150-ը, ինչը 30 տոկոսով ցածր է նախորդ սահմանափակումից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG