Ոստիկանության Չարենցավանի բաժին բերման ենթարկված Վահան Խալաֆյանի մահվան դեպքի առթիվ Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով այսօր մեղադրանք է առաջադրվել Չարենցավանի ոստիկանության քրեական հետախուզության բաժանմունքի պետ Աշոտ Հարությունյանին: Հատուկ քննչական ծառայության հաղորդագրության համաձայն` «նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել Խալաֆյանի նկատմամբ բռնություն գործադրելու համար, որն առաջացրել է ծանր հետեւանք»:
Մասնավորապես, ըստ Հատուկ քննչական ծառայության հաղորդագրության, «պարզվել է, որ Աշոտ Հարությունյանը, ակնհայտորեն դուրս գալով իր պաշտոնեական լիազորությունների շրջանակից, այն է` չունենալով անձին ոստիկանության բաժին բերման ենթարկելու վերաբերյալ վարույթ իրականացնող մարմնի համապատասխան որոշում, 2010 թվականի ապրիլի 13-ին` ժամը 10-ի սահմաններում, ոստիկանության բաժնի աշխատակիցներին հրահանգել է ոստիկանության Չարենցավանի բաժին բերման ենթարկել գողություն կատարելու մեջ կասկածվող Վահան Խալաֆյանին»:
«Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների համաձայն` Աշոտ Հարությունյանը նախ պարտադրել է Վահան Խալաֆյանին տալ ինքնախոստովանական ցուցմունքներ, ապա` նրա նկատմամբ կիրառել բռնություն», - տեղեկացնում է Հատուկ քննչական ծառայությունը` շարունակելով. - «Խալաֆյանի նկատմամբ կիրառված բռնությանը ականատես են եղել նաեւ բաժանմունքի մի քանի աշխատակիցներ, ովքեր նախաքննության շրջանակներում հարցաքննվել են եւ դեպքի վերաբերյալ տվել մանրամասն ցուցմունքներ»:
Նախաքննությունը շարունակվում է, նշանակվել են նոր փորձաքննություններ, այդ թվում` հետմահու դատահոգեբանական:
«Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումները նախաքննության բազմակողմանիությունը, լրիվությունն ու օբյեկտիվությունն ապահովելու ուղղությամբ», - վստահեցնում է Հատուկ քննչական ծառայությունը` միաժամանակ տեղեկացնելով, որ նախաքննական մարմինը դեռեւս չի ստացել նշանակված դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը: