Հունաստանի վարչապետ Գեորգիոս Պապանդրեուն իր երկրին շտապ օգնություն ցուցաբերելու կոչ է արել միջազգային հանրությանը` զգուշացնելով, թե Հունաստանի պարտքերի հետ կապված ճգնաժամը կարող է «աղետալի» լինել եվրոպական եւ համաշխարհային տնտեսությունների համար:
«Մենք չենք կարող թույլ տալ, որպեսզի փոքր հրդեհը` փոքր, որովհետեւ Հունաստանի ՀՆԱ-ն կազմում է Եվրամիության ՀՆԱ-ի ընդամենը 2-3 տոկոսը, վերահսկողությունից դուրս գա: Այն ոչ միայն վտանգավոր, վնասակար է Հունաստանի համար, այլեւ կարող է աղետալի լինել Եվրամիության եւ աշխարհի համար», - հայտարարել է Պապանդրեուն: