Մատչելիության հղումներ

Վահան Խալաֆյանի մահվան գործով ձերբակալվել է Չարենցավանի ոստիկանության քրեական հետախուզության բաժանմունքի պետը


Երեկ երեկոյան ձերբակալվել է ոստիկանության Չարենցավանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ Աշոտ Հարությունյանը` պաշտոնական լիազորությունները անցնելու եւ Վահան Խալաֆյանին ինքնասպանության հասցնելու կասկածանքով:

Մինչ այդ կալանավորվել էր նույն բաժանմունքի օպերլիազոր Մորիս Հայրապետյանը, ում արդեն առաջադրվել է մեղադրանք նույն հոդվածով:

Խալաֆյանի դիակի դատաբժշկական փորձաքննության եզրակացությունները դեռեւս չեն ստացվել, տեղեկացնում է Հատուկ քննչական ծառայությունը:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG