Մատչելիության հղումներ

Ադրբեջանի նախագահը ընդունել է Ամենայն Հայոց կաթողիկոսին


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը երեկ ընդունել է Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդին։

Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքէջում տեղադրված հաղորդագրության համաձայն` հանդիպման ընթացքում նշվել է Բաքվում տեղի ունեցած հոգեւոր առաջնորդների հանդիպման նշանակությունը։ Ընդգծվել է, որ միջկրոնական կապերի ամրապնդման, հոգեւոր առաջնորդների միջեւ շփումների ընդլայնման առումով նման հանդիպումները կարեւոր են:

Հանդիպման վերաբերյալ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարածած հաղորդագրությունում ասված է. - «Մեկ ժամ տեւած հանդիպմանը անկաշկանդ եւ անկեղծ մթնոլորտում խոսվեց Բաքվում գումարված Կրոնապետերի համաշխարհային գագաթնաժողովի մասին եւ կարեւորվեց կրոնների եւ մշակույթների երկխոսությունը` ի խնդիր ժողովուրդների համար ավելի խաղաղ, ապահով ու բարօր կյանքի կերտման: Այնուհետեւ անդրադարձ եղավ Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն առնչվող հարցերին: Այս առումով կողմերը ողջունեցին հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերը, դրանցում կարեւոր նկատելով կրոնապետերի եւ հոգեւոր սպասավորների դերը: Մեծ նշանակություն տրվեց երկու ժողովուրդների փոխայցելություններին եւ շփումներին, որոնք ավելի պիտի զորացնեն փոխվստահության եւ համագործակցության ոգին»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG