Մատչելիության հղումներ

Բակիեւին զանգվածային սպանությունների մեղադրանք է առաջադրվել


Ղրղըզստանի պաշտոնանկ արված նախագահ Կուրմանբեկ Բակիեւին զանգվածային սպանությունների կազմակերպման, ինչպես նաեւ իշխանության չարաշահման մեղադրանքներ են առաջադրվել: Այդ մասին այսօր հայտարարել է երկրի ժամանակավոր կառավարության ղեկավարի տեղակալ Ազիմբեկ Բեկնազարովը:

Բեկնազարովը փոխանցել է նաեւ, որ Բակիեւը զրկվելու է նախագահական անձեռնմխելիությունից, եւ առաջիկա օրերին նախկին նախագահին էքստրադիցիայի ենթարկելու պահանջ է ներկայացվելու Բելառուսին:

Ապրիլի 7-ին Ղրղըզստանի մայրաքաղաք Բիշքեկում ընդդիմադիր ցուցարարների եւ ուժային կառույցների ներկայացուցիչների միջեւ բախումների հետեւանքով առնվազն 85 մարդ է զոհվել, հազարից ավելի մարդ մարմնական վնասվածքներ է ստացել:

Բակիեւը ներկայումս Մինսկում է, ուր նրան ընդունելու պատրաստակամություն էր հայտնել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG