Եվրամիության արտաքին հարաբերությունների եւ անվտանգության քաղաքականության բարձրագույն ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Քեթրին Էշթոնը «գոհ է` արձանագրելով, որ Հայաստանը հավատարիմ է մնում շարունակելու հայ - թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը, սակայն միաժամանակ իր մտահոգությունն է արտահայտում գործընթացում շարժի կորստի կապակցությամբ»:
Ինչպես ասված է Քեթրին Էշթոնի խոսնակի հայտարարությունում, որի տեքստը թարգմանաբար տարածել է Հայաստանում Եվրամիության պատվիրակությունը, «Բարձրագույն ներկայացուցիչը ընդունել է ի գիտություն Հայաստանի որոշումը` Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանն ուղղված երկկողմ արձանագրությունների վավերացման գործընթացի կասեցման վերաբերյալ»:
«Եվրամիությունը եւս մեկ անգամ կոչ է անում երկու երկրներին շարունակել երկխոսությունը եւ հավատարիմ մնալ կարգավորման գործընթացին` առանց նախապայմանների եւ ողջամիտ ժամկետներում», - ասված է հայտարարությունում: - «Բարձրագույն ներկայացուցիչը վստահ է, որ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ երկկողմ հարաբերությունների վերջնական կարգավորումը կնպաստի անվտանգությանը, կայունությանը եւ համագործակցությանը Հարավային Կովկասում»:
«Եվրամիությունը շարունակելու է տրամադրել քաղաքական եւ տեխնիկական օժանդակություն այս գործընթացին եւ պատրաստ է աջակցել երկու երկրների միջեւ համաձայնեցված քայլերի իրականացմանը», - հայտարարել է Քեթրին Էշթոնի խոսնակը: