Հունգարիայում նախօրեին անցկացված խորհրդարանական ընտրությունները նշանակալի փոփոխություններ են բերել այդ երկրի քաղաքական կյանքում՝ Սոցիալիստական կուսակցությունը, որը 8 տարի շարունակ իր ձեռքում էր պահում իշխանության ղեկը, զրկվել է խորհրդարանական մեծամասնությունից։
Կիրակի օրը անցկացված ընտրություններում, ըստ նախնական արդյունքների հաղթել է աջ-կենտրոնամետ Fidesz Հունգարական քաղաքացիական միությունը՝ ստանալով ընտրողների քվեների 68 տոկոսը։ Կուսակցության ղեկավար Վիկտոր Օրբանը, ով պատրաստվում է ստանձնել Հունգարիայի վարչապետի պաշտոնը, խոստանում է առողջացնել ճգնաժամից տուժած տնտեսությունը։
Հունգարիան մեծապես տուժել է համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամից, շեշտակի աճել է գործազրկության մակարդակը։ 2008-ի վերջին այս երկիրը ստիպված էր 27 միլիարդ դոլարի վարկ վերցնել Արժույթի միջազգային հիմնադրամից։