Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը չի տեսնում պատերազմի վտանգ մոտ ապագայում


«Ես չեմ տեսնում պատերազմի վտանգ մոտ ապագայում, սակայն բազմիցս ասել եմ, որ մեր Զինված ուժերը պետք է միշտ համարեն, որ հենց վաղը կարող են սկսվել ռազմական գործողություններ», - հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ռուսաստանյան «Նովոստի» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում:

Ղարաբաղյան հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու փորձը, ըստ Հայաստանի նախագահի, «ուղղակի արկածախնդրություն է, որը Ադրբեջանի համար հղի է աղետով»: «Իրադարձությունների նման զարգացումը կարող է տեւական ժամանակով ապակայունացնել տարածաշրջանը, ստեղծել նոր լարվածության օջախներ, սակայն ամենեւին չի լուծի Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը», - ընդգծել է Սերժ Սարգսյանը:

Միաժամանակ, նրա խոսքերով, «ռազմական գործողությունների վտանգը կա եւ կլինի այնքան ժամանակ, քանի դեռ մեր տարածաշրջանում չեն իշխում խաղաղությունը եւ կայունությունը, քանի դեռ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերի միջեւ ստորագրված չէ գործուն խաղաղ համաձայնագիր»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG