Քանաքեռ-Զեյթունի հարկային տեսչության վերահսկողության բաժնի աշխատակիցների կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, «Հայինկասացիա» ՓԲԸ-ի հաշվապահության աշխատակիցների կողմից առանձնապես խոշոր չափերի յուրացում եւ պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքի առթիվ Հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել։
Հատուկ քննչական ծառայության հաղորդագրության համաձայն, «Հայինկասացիա» ընկերության գլխավոր հաշվապահ Ա.Գրիգորյանը, հանդիսանալով նաեւ «Արուսյակ» կոոպերատիվի գլխավոր հաշվապահ, 2003-2009 թվականների ընթացքում «Հայինկասացիա» ՓԲԸ-ի կողմից, որպես կատարված աշխատանքների դիմաց վճարումներ, շուրջ 1 մլրդ դրամ փոխանցել է «Արուսյակ» կոոպերատիվին, որտեղից այն կանխիկացվել եւ յուրացվել է: Բացի այդ, Քանաքեռ-Զեյթունի հարկային տեսչության վերահսկողության բաժնի առանձին աշխատակիցներ «Հայինկասացիայում» կատարել են ստուգումներ, սակայն վերոհիշյալ փաստերը չեն արձանագրել։
Գործի առնչությամբ անցկացվում է նախաքննություն։