Հայ - թուրքական արձանագրությունների վավերացումն առկախելու անհրաժեշտության մասին Հայաստանի կոալիցիոն կուսակցությունների հայտարարությանը Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն արձագանքել է ընդամենը մեկ նախադասությամբ. - «Այս տեղեկատվության մասին մեզ պաշտոնապես հասած ոչ մի տեղեկություն չկա»:
Այդ մեկնաբանությունը Դավութօղլուն, ով ներկայումս բացակայում է երկրից, տվել է թուրքական NTV հեռուստաընկերությանը, եւ հենց դրանով են սկսում Թուրքիայի բոլոր հեռուստաընկերությունները իրենց լրատվական թողարկումները:
Թուրքիայի արտգործնախարարության խոսնակ Բուրակ Օզյուգերգինը «Ֆրանսպրես» լրատվական գործակալությանը փոխանցել է, որ պաշտոնական Անկարան ներկայումս քննարկում է ձեռնարկվելիք քայլերը:
«Մենք գնահատում ենք այդ հայտարարության բովանդակությունը, եւ թե ինչ է այն նշանակում իրավական եւ քաղաքական առումներով», - ասել է Օզյուգերգինը եւ հավելել. - «Այդ համատեքստում մենք նաեւ քննարկում ենք քայլերը, որոնք կարող են ձեռնարկվել առաջիկայում»:
Սաթենիկ Վանցյան, Ստամբուլից