«Տնտեսության անկումը Ռուսաստանում դադարել է, սակայն ճգնաժամը շարունակվում է», - Պետդումայի լիագումար նիստի ընթացքում այսօր հայտարարել է վարչապետ Վլադիմիր Պուտինը:
Նրա խոսքով` կառավարությունն այս հետեւությանն է հանգել 2010 թվականի առաջին եռամսյակի տնտեսական ցուցանիշները վերլուծելուց հետո:
Կառավարության գործունեության տարեկան հաշվետվությունը ներկայացնելով` Պուտինն ասել է.- «Վերջին տվյալների համաձայն` արդյունաբերական արտադրության աճը երկրում կազմել է 5.8 տոկոս, իսկ քաղաքացիների եկամուտները աճել են ավելի քան 7 տոկոսով»:
Ըստ կառավարության հաշվարկների` ՀՆԱ-ի աճը 2010-ին կկազմի 3 տոկոս, ասել է Ռուսաստանի վարչապետը` չբացառելով, որ այդ ցուցանիշը հնարավոր կլինի գերազանցել:
«Այն նպատակները, որ մենք դրել ենք մեր առջեւ, իրատեսական են, մենք գիտենք` ինչպես լուծել այդ խնդիրները, եւ հավատում ենք հաջողությանը», - Դումայի պատգամավորներին վստահեցրել է Պուտինը: