Լեռնային Ղարաբաղում այսօր մեկնարկեց մայիսի 23-ին անցկացվելիք խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը: Մայիսի 23-ին անցկացվելիք ընտրություններին մասնակցում են 4 կուսակցություններ: Ազգային ժողովի 33 պատգամավորներից 17-ը կընտրվեն համամասնական, 16-ը` մեծամասնական ընտրակարգով:
Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց Ղարաբաղի կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Սերգեյ Նասիբյանը, «Ընտրական օրենսգրքում սահմանված է, որ նախընտրական քարոզչություն կարող են իրականացնել ցանկացած ձեւի, այսինքն` մարդկանց հետ հանդիպումներով, ցույցերով, երթերով, դիսպուտներով, կամ տպագիր նյութեր տարածելով, պաստառներ ներկայացնելով»:
Այս տարի Հանրային հեռուստատեսությամբ եւ ռադիոյով նախընտրական քարոզչություն անելու իրավունքը վերապահված է միայն կուսակցություններին. - «Առաջին օրը բոլորինը 4-ական րոպե, մյուս օրերին` 3-ական, եւ վերջին օրը էլի 5 րոպե տալու են: Այնպես որ, հավասար պայմաններ ստեղծում ենք», - ասաց Նասիբյանը:
Ինչպես տեղեկացնում է Լեռնային Ղարաբաղի նախագահի մամլո ծառայությունը, նախագահ Բակո Սահակյանը ընտրություններին մասնակցող բոլոր կուսակցություններին եւ պատգամավորության թեկնածուներին կոչ է արել ընտրարշավը վարել քաղաքակիրթ ձեւով, կառուցողական մթնոլորտում, օրենսդրության եւ բարոյական նորմերին համապատասխան:
Լուսինե Մուսայելյան, Ստեփանակերտ