Հյուսիսային Կիպրոսի թուրքական չճանաչված հանրապետությունում կիրակի օրը անցկացված նախագահական ընտրություններում, նախնական արդյունքներով, հաղթել է ներկայիս վարչապետ, անկախության ջատագով Դերվիշ Էրօղլուն:
Հունաստանի կառավարությունը «բացասական զարգացում» է որակել Էրօղլուի հաղթանակը, քանի որ ընտրություններում պարտված` չճանաչված հանրապետության գործող ղեկավար Մեհմեդ Ալի Թալաթը Կիպրոսի Հանրապետության հետ բանակցությունների կողմնակից է:
Այդուհանդերձ, Էրօղլուն իր հաղթանակից հետո ունեցած ելույթում խոստացել է շարունակել Կիպրոսի Հանրապետության հետ բանակցությունները, իսկ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը հույս է հայտնել, որ Կիպրոսի խնդիրը մինչեւ տարեվերջ բանակցությունների միջոցով լուծում կստանա: