Մատչելիության հղումներ

Եվրոպայի օդային հաղորդակցությունը կաթվածահար վիճակում է


Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն կարգադրել է ուսումնասիրել եւ զեկույց ներկայացնել Եվրոպայի ավիաբիզնեսին հրաբխի հասցրած վնասի չափի մասին։ Ըստ մասնագետների, ավիաընկերություններն ամեն օր շուրջ 200 միլիոն դոլար են կորցնում։ Դա ամենածանր կաթվածն է 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունից հետո։

Այսօր սովորական 24 հազար չվերթների փոխարեն կիրականացվի մոտ 4 հազար չվերթ` հիմնականում Եվրոպայի հարավային շրջաններում` Բալկաններում, Հունաստանում, Թուրքիայում, ուր հրաբխային մոխիրը դեռ չի հասել։

Ապրիլի 15-ից սկսած չեղյալ է հայտարարվել մոտ 64 հազար չվերթ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG