Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը կոչ է արել ստեղծել մի նոր կազմակերպություն, որը կհետեւի միջուկային զինաթափմանը ամբողջ աշխարհում։
Թեհրանում մեկնարկող միջուկային զինաթափման խնդիրներին նվիրված երկօրյա համաժողովում Իրանի նախագահը հայտարարել է, թե «պետք է ստեղծել մի նոր անկախ միջազգային մարմին, որը ծրագրում եւ վերահսկում է միջուկային զինանոցների կրճատումը եւ կանխարգելում է միջուկային զենքի տարածումը»։
Իրանում անցկացվող համաժողովին մասնակցում են ներկայացուցիչներ 12 երկրներից, այդ թվում Հայաստանից, Թուրքմենստանից եւ Ռուսաստանից։ Համաժողովում հայաստանյան պատվիրակությունը գլխավորում է Էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը։