Մատչելիության հղումներ

Նոբելյան մրցանակի դափնեկիր Գյունտեր Գրասը Թուրքիային կոչ է անում ճանաչել հայերի դեմ գործադրված ոճիրը


Գերմանացի գրող, Նոբելյան մրցանակի դափնեկիր Գյունտեր Գրասը երեկ Թուրքիային հորդորել է ճանաչել հայերի դեմ գործադրված ոճիրը:

DPA գործակալության վկայությամբ, ելույթ ունենալով Ստամբուլ կատարած այցելության ժամանակ` Գրասը հայտարարել է, որ նման ճանաչումը կարեւորագույն քայլը կլինի, որ Թուրքիան կարող է ձեռնարկել Եվրոպային միանալու ուղղությամբ:

«Ե՞րբ է գալու այն պահը, երբ 1915-16 թվականներին հայերի բնաջնջման ոճիրը կճանաչվի որպես փաստ», - հարց է տվել Գրասը` հավելելով. - «Հուսով եմ, դա կլինի շուտով»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG