Մատչելիության հղումներ

Ղրղըզստանը օգնություն կստանա Ռուսաստանից, ԱՄՆ-ն քննարկում է օգնություն տրամադրելու հնարավորությունը


Մինչեւ այս շաբաթվա վերջը Ռուսաստանը Ղրղըզստանին օգնություն կցուցաբերի: Այսօր համապատասխան կարգադրություն է արել Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը։

Հաղորդվում է, որ պաշտոնական Մոսկվան 20 միլիոն դոլարի դրամաշնորհ կտրամադրի Բիշքեկին` բնակչության սոցիալական աջակցության համար, ինչպես նաեւ «Ռոսսելխոզբանկ»-ը 30 միլիոն դոլարի արտոնյալ պայմաններով վարկ կտրամադրի Ղրղըզստանին։

Միացյալ Նահանգները եւս քննարկում է Ղրղըզստանին օգնություն տրամադրելու հնարավորությունը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղարի օգնական Ռոբերտ Բլեյքը Ղրղըզստանի ժամանակավոր կառավարության ղեկավար Ռոզա Օտունբաեւայի հետ Բիշքեկում կայացած հանդիպումից հետո։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG