Մատչելիության հղումներ

Մոնտեվիդեոյում կայացավ Հայոց ցեղասպանության 95-րդ տարելիցին նվիրված համերգ


Երեքշաբթի օրը Մոնտեվիդեոյի գլխավոր դահլիճում` SOLIS թատրոնում, Ուրուգվայում Հայաստանի նորանշանակ պատվավոր հյուպատոս, գործարար Ռուբեն Աբրահամյանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ բացառիկ համերգ` Մոնտեվիդեոյի ֆիլհարմոնիկ նվագախմբի մասնակցությամբ:

Հայոց ցեղասպանության 95-րդ տարելիցին նվիրված հանդիսությանը ներկա էին Ուրուգվայի կառավարության անդամներ եւ խորհրդարանի պատգամավորներ, դիվանագետներ եւ շուրջ հազար հրավիրյալներ:

Նվագախումբը երիտասարդ դիրիժոր Ալվարո Հակոբյանի ղեկավարությամբ կատարեց Կոմիտասի, Արամ Խաչատրյանի եւ Աստոր Պիացոլլայի ստեղծագործությունները:

Հյուպատոս Աբրահամյանը եւ Հայաստանի դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանը իրենց ելույթներում բարձր գնահատեցին Ուրուգվայի պետության դիրքորոշումը Հայոց ցեղասպանության հարցում` հիշեցնելով, որ Ուրուգվայը առաջին երկիրն էր աշխարհում, որ օրենքով ճանաչեց մարդկության դեմ այդ ոճիրը:


Դիեգո Կարամանուկյան, Մոնտեվիդեո

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG