Մատչելիության հղումներ

Թուրքիայի ԱԳՆ. «Դավութօղլուն APA-ին նման հարցազրույց չի տվել»


Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն APA գործակալությանը նման հարցազրույց չի տվել եւ ադրբեջանական լրատվական գործակալության կողմից իրեն վերագրվող հայտարարությունները չի արել: «Անադոլու» լրատվական գործակալության փոխանցմամբ` այդ մասին երեկ հայտարարել է Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության խոսնակ Բուրակ Օզյուգերգինը` մեկնաբանելով APA-ի կողմից նույն օրը հրապարակված հարցազրույցը:

Ըստ ադրբեջանական լրատվական գործակալության հրապարակման, մասնավորապես, Դավութօղլուն ասել էր, թե Թուրքիայի համար անընդունելի է Հարավային Կովկասում առկա հիմնախնդիրների լուծման գործընթացից Ադրբեջանին հեռացնելը, եւ վստահեցրել, որ Ղարաբաղյան հակամարտության թեման կարեւոր տեղ է գրավել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի եւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի վաշինգտոնյան բանակցություններում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG