Առաջիկա երեք ամսվա ընթացքում մշակվելու եւ քննարկման են ներկայացվելու Հայաստանի ռազմաարդյունաբերության համալիրի զարգացման հայեցակարգային դրույթները: Նման որոշում է կայացրել ռազմաարդյունաբերության համալիրի զարգացման հարցերը համակարգող միջգերատեսչական հանձնախումբը այսօր կայացած անդրանիկ նիստում:
Հայաստանի ռազմաարդյունաբերության համալիրի զարգացման հայեցակարգի մշակումից զատ` հանձնախումբը կոնկրետ քայլեր է ձեռնարկելու համալիրի ձեռնարկություններին անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելու ուղղությամբ:
Նիստը վարող` Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը նշել է, որ պետք է խթանել կապերը Հայաստանի եւ նախկին խորհրդային երկրների ձեռնարկությունների միջեւ` երկրի պաշտպանունակության բարձրացման եւ անհրաժեշտ տեխնիկայով Զինված ուժերի ապահովման նպատակով: Ռազմաարդյունաբերության համալիրի զարգացումը նաեւ սոցիալական խնդիրներ կլուծի, կստեղծվեն նոր աշխատատեղեր, ասել է նա:
«Հայաստանի ռազմաարդյունաբերության համալիրում կուտակված ներուժ կա, պետք է լայնորեն օգտագործենք այն, որպեսզի ունենանք կայացած, զարգացած ռազմաարդյունաբերության համալիր», - Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի մամուլի գրասենյակի փոխանցմամբ, ասել է Բաղդասարյանը` հավելելով, որ այս խնդիրները երկրի նախագահի անմիջական ուշադրության կենտրոնում են: