Ղրղըզստանում ժամանակավոր կառավարություն ձեւավորած ընդդիմությունն այսօր հիշատակի տուրք է մատուցել քաղաքական բախումների արդյունքում զոհված 79 քաղաքացիների հիշատակին։ Ելույթ ունենալով ոգեկոչման արարողությանը՝ ժամանակավոր կառավարության ղեկավար Ռոզա Օտունբաեւան հայտարարել է, թե «ապրիլի 7-ի բոլոր զոհերը Ղրղըզստանի հերոսներն են»։
Նախագահ Կուրմանբեկ Բակիեւը առայժմ ցած չի դրել իր լիազորությունները. BBC-ին տված հարցազրույցում նա հայտարարել է, թե վախենում է սեփական կայնքի համար, այդ իսկ պատճառով չի վերադառնում մայրաքաղաք, միեւնույն ժամանակ, չի հեռանում երկրից՝ քաղաքացիական պատերազմ չհրահրելու համար։
Ժամանակավոր կառավարության ներկայացուցիչները, մինչդեռ, օրենսդրական փաթեթ են նախապատրաստում, որը կփոխարինի Սահմանադրությանը եւ հնարավորություն կտա զրկել Կուրմանբեկ Բակիեւին նախագահական անձեռմխելիությունից։
Հեղինե Բունիաթյան, Պրահա