Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը այսօր եռօրյա աշխատանքային այցով մեկնում է Լեռնային Ղարաբաղ:
Հայաստանի կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ` պատվիրակության կազմում են պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը, էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը, գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանը, էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը, տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանը, Սյունիքի, Լոռու, Արագածոտնի, Արարատի, Վայոց ձորի մարզպետները, պաշտոնատար այլ անձինք:
Աշխատանքային այցի շրջանակներում կկայանա Տիգրան Սարգսյանի հանդիպումը Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի հետ: Նախատեսվում է կառավարության համատեղ նիստ եւ այց Ղարաբաղի պաշտպանության բանակ Հայաստանի պաշտպանության նախարարի հետ:
Հայաստանի վարչապետը կայցելի Շուշի, տեղական մի քանի ձեռնարկություններ, ինչպես նաեւ «Սարսանգ» ՀԷԿ, «Թրղե-2» ՀԷԿ-ի շինհարթակ, ներկա կգտնվի «Թրղե-1» ՀԷԿ-ի եւ Վերին Հորաթաղի ջրագծի բացման արարողությանը: