Մատչելիության հղումներ

Բարաք Օբաման ժամանել է Պրահա՝ ռազմավարական սպառազինությունների մասին նոր պայմանագիր կնքելու


ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման ժամանել է Չեխիայի մայրաքաղաք Պրահա, որտեղ այսօր Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հետ կստորագրի ռազմավարական հարձակվողական սպառազինություններին վերաբերող նոր պայմանագիր:

Պայմանագիրը տեղական ժամանակով ցերեկը` ժամը 12.00-ին կստորագրվի: Դրանից առաջ Օբաման եւ Մեդվեդեւը բանակցություններ կանցկացնեն:

Ռազմավարական հարձակվողական սպառազինությունների մասին նոր պայմանագիրը կփոխարինի նախորդին, որի ժամկետը սպառվել էր 2009 թվականին: Նոր պայմանագիրը նախատեսում է 1/3-ով կրճատել միջուկային մարտագլխիկների թվաքանակը:

Պայմանագրի կնքման վայրը խորհրդանշական է, քանի որ նախորդ տարի ԱՄՆ նախագահը պրահյան իր ելույթում խոսեց «աշխարհը միջուկային զենքից ազատելու անհրաժեշտության մասին»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG