Մատչելիության հղումներ

Եվրամիությունը 157 միլիոն եվրո կհատկացնի Հայաստանում բարեփոխումների իրականացման համար


Եվրամիության հետ համագործակցության նպատակների իրականացման համար Հայաստանին 2011-13 թվականներին նախատեսվում է հատկացնել 157 միլիոն եվրոյին համարժեք ֆինանսական աջակցություն։

Ֆինանսական աջակցությունը հատկացվում է 2011-13 թթ. Ազգային ինդիկատիվ ծրագրի շրջանակներում, որի վերաբերյալ փոխըմբռնման հուշագիրը ստորագրվել է երեքշաբթի օրը՝ ԵՄ-ի ընդլայնման եւ հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի Հայաստան կատարած այցի ընթացքում։

Ծրագիր վերաբերյալ այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում։ Կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության տարածած տեղեկատվության համաձայն, Եվրամիության պաշտոնյայի հետ հանդիպմանը Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը «Արեւելյան գործընկերություն» ծրագրի շրջանակներում իրականացվելիք 2011-2013 թթ. Ազգային ինդիկատիվ ծրագիրը՝ նշելով, որ նախաձեռնությունը կնպաստի բարեփոխումների իրականացմանը:

Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ ծրագրի հիմքում ընկած են երեք գերակա ուղղություններ, որոնք են՝ ժողովրդավարական կառույցների եւ արդյունավետ կառավարման համակարգի կայացումը, խորացված եւ համապարփակ ազատ առեւտրի մասին համաձայնագրի ստորագրումը եւ սոցիալ-տնտեսական բարեփոխումների ու կայուն զարգացման ուղղությամբ նախատեսվող միջոցառումների իրականացումը։

Իր հերթին Շտեֆան Ֆյուլեն, նշել է, որ ԵՄ-ն հետաքրքրված է Հայաստանում սոցիալ-տնտեսական զարգացմամբ: Նա ընդգծել է, որ ԵՄ-ի եւ Հայաստանի միջեւ պայմանագրային նոր հարաբերությունների ձեւավորումը հնարավորություն կտա վերանայելու եւ գնահատելու մինչ օրս իրականացված ծրագրերը եւ քննարկելու Եվրամիության եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների սերտացման ապագա հնարավոր ուղիները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG