Մատչելիության հղումներ

Թուրքիայի դեսպանը վերադառնում է Վաշինգտոն


ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպան Նամիք Թանը այսօր ուղեւորվել է Վաշինգտոն: Այդ մասին տեղեկացնում է «Ֆրանսպրես» լրատվական գործակալությունը:

«Ուղերձը, որ մենք ցանկանում էինք հղել, հասկացվեց, եւ մենք բավարարված ենք: Ժամանակն է, որ ես վերադառնամ», - մեկնումից առաջ օդանավակայանում հայտարարել է թուրք դիվանագետը:

Նամիք Թանը ետ էր կանչվել մարտի 4-ին Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող թիվ 252 բանաձեւի նախագծին հավանություն տալուց անմիջապես հետո:

Որպես դեսպանի վերադարձի պայման` պաշտոնական Անկարան Վաշինգտոնին կոչ էր անում կանխել օրինագծի հետագա առաջխաղացումը Կոնգրեսում:

ԱՄՆ-ի վարչակազմը, թեեւ դեմ է արտահայտվում օրինագծի ընդունմանը Ներկայացուցիչների պալատի լիագումար նիստում, սակայն քանիցս Պետդեպարտամենտի բարձրաստիճան պաշտոնյաների միջոցով վստահեցրել է, որ այդ հարցով պայմանավորվածություն Կոնգրեսի ղեկավարության հետ չկա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG