Միացյալ Նահանգների կոնգրեսականներ Ջիմ Կոստան եւ Ադամ Շիֆը դատապարտել են Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի սպառնալիքները, թե Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը պաշտոնական Անկարան կարող է արձագանքել երկրում ապօրինի բնակվող հայերի արտաքսմամբ:
«Որպես Հայոց ցեղասպանությունը հիշատակող իմ բանաձեւի` Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի հավանությանը արժանանալու դիմաց պատիժ հայերին Թուրքիայից արտաքսելու վերաբերյալ վարչապետ Էրդողանի սպառնալիքը պաշտոնական Անկարայի կողմից ցեղասպանության ուրացման արշավում հայերին որպես «մարդկային վահաններ» օգտագործելու տեւական քաղաքականության հերթական օրինակն է», - հայտարարել է թիվ 252 օրինագծի համահեղինակ Ադամ Շիֆը:
«Հայ միգրանտներին` լինեն նրանք փաստաթղթերով թե առանց փաստաթղթերի, արտաքսելու Թուրքիայի սպառնալիքը անպատասխանատու է` հատկապես հաշվի առնելով, որ հայ - թուրքական հարաբերությունների վրա շարունակում է իր անդրադարձն ունենալ Հայոց ցեղասպանությունը», - իր հերթին, ասել է Ջիմ Կոստան:
Երկու հայամետ կոնգրեսականների հայտարարությունները հրապարակել է Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակը` դրանք որակելով որպես սկզբունքային: