Երեկույթը նախաձեռնել էին Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) երիտասարդ արհեստավարժների Երեւանյան խումբն ու սկաուտները: Սա լեյկոզով հիվանդ երեխաներին աջակցելու նպատակով անցկացվող հանգանակության ծրագրի երկրորդ մասն էր: օրեր առաջ բարեգործական ակցիա կազմակերպվել էր նաեւ մայրաքաղաքի ռեստորաններից մեկում, ուր ներկայացվել եւ վաճառքի էին հանվել երեխաների ձեռքի աշխատանքներ։
«Բարեգործական այս ակցիաներն իրագործելու գաղափարը ծագել է մեր քննարկումների ընթացքում, դրանք նաեւ առողջ հասարակարգ ձեւավորելու նպատակ ունեն», - «Մաքսլիբերթի»-ի հետ զրույցում ասաց Երիտասարդ արհեստավարժների խմբի ղեկավար Հարություն Պողոսյանը:
Երեկույթի ընթացքում երգեցին «Հայ սուպերսթար - 4» նախագծի հաղթող Րաֆֆիի Օհանյանն ու մասնակիցներից Հայկ Պետրոսյանը։
Սարքավորումը, որը նախատեսվում է գնել` օգնելու հիվանդ երեխաներին, արժե 9000 ԱՄՆ դոլար: Բարեգործական երկու միջոցառումներից հանգանակված գումարը կազմեց 3 մլն դրամ: Ներկայանալ չցանկացող բարերարը կրկնապատկեց գումարը: