Երուսաղեմում շաբաթ օրը հանկարծամահ է եղել հայ ուխտավորներից մեկը. Հայաստանի քաղաքացի 41-ամյա Տիգրան Դեմիրճյանը, ով Երուսաղեմ էր մեկնել Սուրբ Հարության տոնակատարություններին մասնակցելու համար, մինչ Ճրագալույցի արարողությունը մահացել է սրտի կաթվածից:
Այս օրերին Երուսաղեմի փողոցներում մշտապես հերթապահում են շտապ օգնության բուժանձնակազմեր: Նրանք իսկույն փորձել են օգնություն ցուցաբերել, բայց Տիգրան Դեմիրճյանի կյանքը փրկել չի հաջողվել:
Այս օրերին Երուսաղեմի փողոցներում մշտապես հերթապահում են շտապ օգնության բուժանձնակազմեր: Նրանք իսկույն փորձել են օգնություն ցուցաբերել, բայց Տիգրան Դեմիրճյանի կյանքը փրկել չի հաջողվել: