Մատչելիության հղումներ

Ադրբեջանին հանձնվեցին երկու ադրբեջանցիների դիակները


Շաբաթ առավոտյան հայ-ադրբեջանական սահմանագծի Երասխավան-Սադարակ հատվածում հայկական կողմի մարդասիրական նախաձեռնությամբ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջոցով ադրբեջանական կողմին հանձնվեցին մարտի 3-ին տեղի ունեցած դեպքի հետեւանքով հայկական տարածքում գտնվող ադրբեջանցիների երկու դիակները եւ 2009 թվականի դեկտեմբերի 28-ին ՀՀ տարածքում ձերբակալված սահմանախախտ Թագիեւ Էլդար Հեյդար օղլին:

Միջազգային կարմիր խաչի միջնորդությամբ գործողությունը իրականացվել է Հայաստանի Երասխավան ու Ադրբեջանի Սադարակ բնակավայրերի միջեւ ընկած ճանապարհին։

Մարտ ամսին հայկական կողմը հաղորդել էր, որ ադրբեջանական դիվերսիոն խումը փորձել էր թափանցել Հայաստան։ Նրանց գործողությունը կանխվել էր, զոհեր ու վիրավոր տալով խումբը նահանջել էր՝ երկու դիակ թողնելով հայկական տարածքում։

Ադրբեջանական կողմը սպանվածներին ներկայացնում է որպես Ղազախի շրջանի բնակիչներ, ովքեր սպանվել են Ղազախից Հայաստան անցնելու ժամանակ։


Հրաչ Մելքումյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG