Վաղը հայ - ադրբեջանական սահմանագծի Երասխավան - Սադարակ հատվածում հայկական կողմի մարդասիրական նախաձեռնությամբ` Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջոցով, ադրբեջանական կողմին կհանձնվեն մարտի 3-ին տեղի ունեցած միջադեպի հետեւանքով հայկական տարածքում գտնվող ադրբեջանցիների երկու դիակները եւ 2009 թվականի դեկտեմբերի 28-ին Հայաստանի տարածքում ձերբակալված սահմանախախտ Թագիեւ Էլդար Հեյդար օղլին: Այդ մասին տեղեկացնում են Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից:
Ուղիղ հեռարձակում