Մատչելիության հղումներ

Հայ-թուրքական հանդիպում Անկարայում՝ ապրիլի 24-ին


Հայ եւ թուրք մտավորականները ապրիլի 24-ին կհանդիպեն Թուրքիայի մայրաքաղաքում՝ 1915 թվականի իրադարձությունները քննարկելու եւ երկու երկրների միջեւ երկխոսությունը ծավալելու նպատակով։

Ապրիլի 24-ից մեկնարկող երկօրյա հանդիպման կազմակերպիչը Անկարայի մտքի ազատության նախաձեռնությունն է։ Միջոցառման մասնակիցների թվում են գրող, լեզվաբան Սեւան Նշանյանը, ԱՄՆ-ում հրապարակվող Armenian Weekly շաբաթաթերթի խմբագիր, լրագրող Խաչիկ Մուրադյանը, գրող, իրավապաշտպան Սաիթ Չեթինը, քաղաքագետ Բասկին Օրանը եւ ուրիշներ։

«Մենք հավատում ենք, որ երկու ազգերի միջեւ առկա խնդիրը կարող է լուծվել միայն երկխոսության ճանապարհով», - թուրքական Hurriyet-ին ասել է Սաիթ Չեթինը, ով միջոցառման կազմակերպիչներից է։ - «Այս հարցերը, որոնք առաջին հերթին վերաբերում են մեզ, քննարկվում են այլ տերությունների մայրաքաղաքներում, որովհետեւ մենք ինքներս չենք կարողանում քննարկել դրանք։ Արեւմուտքի անկեղծությունը այս հարցում կասկածելի է, իսկ Թուրքիան ժխտողական քաղաքականություն է որդեգրել», - հավելել է Չեթինը՝ պարզաբանելով հանդիպման նպատակները։

Հանդիպմանը քննարկվելիք թեմաներից են՝ «1915 թվականի կոտորածներին հանգեցրած իրադարձությունները», «Հայկական հարցը պատմական տեսանկյունից», «Միացում եւ զարգացումից դեպի քեմալականություն – խնդրի պաշտոնական գաղափարական ժխտողականությունից մինչեւ լռեցում»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG