Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի ստեղծած «Համացանցի օգտագործման ուղեցույցը» ` որպես ուսումնական ձեռնարկ, երաշխավորված է Կրթության ազգային ինստիտուտի կողմից: Այն գործածելու համար բավական է իմանալ համակարգչից օգտվելու տարրական կանոններ: Գիրքը հասանելի է եւ’ ավանդական գրքի, եւ’ էլեկտրոնային տարբերակներով, այն տեղադրված է նաեւ ինտերնետում:
Ուղեցույցի հեղինակներից Արտակ Հարությունյանը պատմեց, որ այս ձեռնարկը հիմնականում նախատեսված է հեռավոր գյուղերի դպրոցների համար, որտեղ ինտերնետ ազատ մուտք չկա, աշակերտներն էլ լավ չեն պատկերացնում, թե ինչ հնարավորություններ է ընձեռում վիրտուալ այդ ցանցը:
Ի դեպ, ձեռնարկում տեղեկություններ կան նաեւ սոցիալական ցանցերի մասին, որոնք, թյուր կարծիքի համաձայն, միայն ժամանցային նշանակություն ունեն, այնինչ համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ սոցիալական ցանցը առաջին հերթին նույն հետաքրքրությունների կամ մասնագիտական համայքների մարդկանց գտնելու եւ քննարկումներ կազմակերպելու, եւ հետո միայն ժամանցի ու ծանոթությունների համար է:
Ինտերնետի ուղեցույց հանդիսացող նոր ուսումնական ձեռնարկը, ծանոթացնելով հայկական կայքերին, նաեւ կոչ է անում լրացնել հայկական բովանդակությամբ էջերը համաշխարհային Wikipedia հանրագիտարանում:
«Համացանցի օգտագործման ուղեցույց»-ը բաժանվելու է Հայաստանի բոլոր դպրոցներին 2-ական օրինակով եւ մեկ ձայնասկավառակով: