«Հայոց ցեղասպանության հարցը չի դիտարկվում որպես քննարկման առարկա», - ասաց Հայաստանի արտգործնախարարության մամուլի խոսնակի պաշտոնակատար Տիգրան Բալայանը` «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում մեկնաբանելով հայ - թուրքական պատմական հանձնաժողովի մասին Միացյալ Նահանգների պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հայտարարությունը:
«Ինչպես բազմիցս արտահայտել են հանրապետության նախագահը եւ արտգործնախարարը, ցեղասպանության փաստը քննարկման ենթակա չէ` Հայաստանը չի քննարկել, ոչ էլ քննարկելու է ցեղասպանության փաստը», - ընդգծեց Բալայանը:
Ինչ վերաբերում է հայ - թուրքական արձանագրություններին, ապա, ինչպես մատնանշեց արտգործնախարարության խոսնակի պաշտոնակատարը, միջկառավարական հանձնաժողովի ստեղծումը նախատեսված է դրանց վավերացումից հետո:
Իրինա Հովհաննիսյան