Փառատոնի համադրողը Սեդա Շեկոյանն է, ում գլխում վաղուց է պտտվում արվեստագետին որպես լրտես դիտարկելու գաղափարը: «Մաքսլիբերթի»-ի հետ զրույցում Սեդան բացատրեց, որ այս փառատոնն ամեն տարի փոձում է նոր արվեստագետներ բացահայտել:
12-րդ Այլընտրանքային արվեստի փառատոնի առաջին հայեցակարգերից է այն, որ որպես արվեստագետ` աճես ու բարձրանաս այնտեց, որտեղ ապրում ես: Բայց մեկ այլ հայեցակարգ էլ պնդում է, թե որպես լրտես դիտարկվող արվեստագետը անհայտ հայրենքից է, փառատոնի համադրողի խոսքով` «արվեստի հայրենիքից»:
«Ամեն արվեստագետ ունի իր անհայտ հայրենիքը, որի չափանիշներով էլ նա դիտարկում է իր պետության իրականությունը», - ասում է Սեդա Շեկոյանը:
«Լրտեսվող Հայաստան» փառատոնն իր մասնակիցներին առաջարկում է հայրենասիրության հետեւյալ տարբերակը: - «Մենք սիրում ենք մեր հայրենիքը ոչ թե որովհետեւ այն լավն է ու կատարյալ, այլ որովհետեւ մերն է»:
Չնայած փառատոնի հայեցակարգերին, այդուհանդերձ, թեմատիկ սահմանափակումներ չկան, իսկ խորագիրը պարզապես նշում է եզրերը, որի շրջանակներում պիտի տեղավորվի արվեստագետի ներկայացրած աշխատանքը: - «Ընտրել եմ գործեր, որոնք խոսում են մեր իրականության մասին, սա է գլխավոր ընդհանրությունը», - նշեց համադրող Սեդա Շեկոյանը:
Փառատոնին մասնակցել ցանկացողները կարող են ներկայացնել տարբեր աշխատանքներ` վիդեո, ֆոտո, գեղանկար, տարիքային սահմանափակում չկա: Արդեն ներկայացվել են մոտ 30 աշխատանքներ, մասնակցության հայտեր ընդունվում են մինչեւ մարտի 30-ը:
«Լրտեսվող Հայաստան» փառատոնը կմեկնարկի ապրիլի 10-ին եւ կտեւի 2 ամիս: