Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն այսօր երկրի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովին տեղեկություններ է փոխանցել Հայոց ցեղասպանության շուրջ բանաձեւերի վերաբերյալ, որոնք շրջանառության մեջ են դրվել մի շարք երկրների խորհրդարաններում, հաղորդում է «Անադոլու» գործակալությունը։
«Կառավարության ազդեցությունը այդօրինակ նախագծերի վրա պետք է ավելանա», - հայտարարել է Դավութօղլուն եւ ընդգծել. - «Թուրքիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը պետք է ընդլայնի կապերը այլ երկրների օրենսդիր մարմինների հետ»։
Թուրքական աղբյուրների հաղորդմամբ, քննարկմանը, որը հիմնականում ծավալվել է փակ դռների ետեւում, մասնակցել են նաեւ Միացյալ Նահանգներից եւ Շվեդիայից Անկարա վերադարձած թուրք դեսպանները։
Հայ - թուրքական հարաբերություններն ու ցեղասպանության շուրջ ընդունված բանաձեւերը այսօր Անկարայում քննարկել են նաեւ Թուրքիայի արտգործնախարարը եւ Եվրամիության` ընդարձակման հարցերով հանձնակատարը։
«Ֆրանսպրես» գործակալության հաղորդմամբ` եվրոպացի դիվանագետը եւս մեկ անգամ կոչ է արել պաշտոնական Անկարային ջանքեր գործադրել Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ։
Անդրադառնալով ցեղասպանության շուրջ ընդունված օրինագծերին` հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն ասել է. - «Ես` որպես մեկը, ով եկել է նախկին Չեխոսլովակիայից, ներկայումս` Չեխիայի Հանրապետությունից, գիտեմ, որ պատմության քաղաքականացումը կարող է առավել դժվարացնել հաշտեցման գործընթացը»։