Մատչելիության հղումներ

Էդվարդ Նալբանդյանը Մոսկվայում հանդիպել է Սերգեյ Լավրովի հետ


Աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը մարտի 8-ին հանդիպում է ունեցել Ռուսաստանի արտաքին գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովի հետ:

Նախարարները տեսակետներ են փոխանակել երկկողմ եւ միջազգային օրակարգի մի շարք հարցերի շուրջ, քննարկել են երկու երկրների ղեկավարների միջեւ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքը, հայ - ռուսական դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացմանն առնչվող հարցեր:

Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ`Նալբանդյանը եւ Լավրովը հանգամանորեն անդրադարձել են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG