Շաբաթ օրը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի անցկացրած աշխատանքային խորհրդակցության ընթացքում քննարկվել են կենսաթոշակային ապահովության համակարգի բարեփոխումներին վերաբերող խնդիրներ:
Նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ, Սերժ Սարգսյանը նշել է, որ խորհրդային տարիներից ժառանգած այդ համակարգը այսօր «ակնհայտորեն չի բավարարում ժամանակի պահանջներին, հետեւաբար բարեփոխումների անհրաժեշտությունը ոլորտում արդիական է»:
Բարեփոխումների ծրագրի առանցքային ուղղությունները ներկայացրել են սոցիալական ապահովության եւ ֆինանսների փոխնախարարները:
Սերժ Սարգսյանը համապատասխան մարմինների ղեկավարներին հանձնարարել է լրացուցիչ ուսումնասիրություն եւ քննարկումներ անցկացնել խորհրդակցության ընթացքում հնչած մտահոգությունների առնչությամբ, գնահատել հնարավոր բոլոր ռիսկերը, մշակել երաշխիքների հստակ մեխանիզմներ եւ կատարված ամբողջական աշխատանքը ներկայացնել հաջորդ խորհրդակցության ժամանակ: