«Մենք միշտ փորձում ենք հանդիսատեսին ներկայանալ յուրահատուկ կերպով սա է պատճառը, որ ընտրել ենք «Ուրիշ պատմություն, Another Story» անունը»,- ասում են խմբի անդամները։ - «Եվրատեսիլ նախընտրական փուլում ընգրկվելը խմբի համար լավ փորձ է, իսկ մրցույթի մասնակցության ցանկություն դեռ նախորդ տարվանից ունեինք»,- ասում է խմբի ոկալիստ Արմեն Սարգսյանը։
Եվրատեսիլի Հայաստանյան կիսաեզրափակիչ փուլին Another Story խումբը ներկայացրել է «Այս ձմեռ» երգը, որի հեղինակը Արմեն Սարգսյանն է։ «Երգը նվիրել եմ ընկերուհուս, նրա ծննդյան առթիվ», - պատմում է նա։
Հարցին, թե արդյո՞ք կա նախընտրելի ոճ, որում լավ կլիներ Հայաստանը ներկայացնել այս տարվա Եվրատեսիլում, տղաները դժվարացան պատասխանել։ Խնդրեցին մեծամտություն չհամարել, բայց, օրինակ, իրենց երգն իրենց դուր է գալիս ու կարծում են, որ Եվրատեսիլին ներկայացնելու համար հարմար է։
Նախընտրական փուլում ընդգրկված 9 մասնակիցներից ոչ բոլորն են հայտնի հայ հանդիսատեսին։ Կան ֆավորիտներ՝ Էմմի եւ Միհրան, Եվա Ռիվաս, Ռազմիկ Ամյան, ու շատերն ասում են, որ հենց ֆավորիտների եռյակից էլ կընտրվի Եվրատեսիլ 2010-ի հայաստանյան մասնակիցը։ Այս ամենը սակայն Another Story խմբի տղաներին չի հուզում։ - «Մենք բեմ ենք բարձրանալու ուրիշ պատմություն ցույց տալու համար։ Թող հաղթի նա, ով արժանի է, սա է լինելու մեր սկզբունքը փետրվարի 14-ի նախընտրական փուլի ընթացքում»,- ասում է Արմենը։
Տղաները նախընտրական փուլի մյուս մասնակիցներին իրենց մրցակից չեն համարում, նախընտրած երգ ու մասնակից ունենալու հարցում եւս ընդգծված կարծիք չունեն։
«Եթե նախըտրական փուլից դուրս մնանք, չենք հուսահատվելու, մեզ համար կարեւորը մասնակցությունն է։ Ապագայում եւս կմասնակցենք հայաստանյան նախընտրական փուլերին` Հայաստանը Եվրատեսիլում ներկայացնելու հույսով», - նշում են տղաները։