«Մեր մենասահորդներից ամերիակահայ Պիեր Բալյանը պետք է ելույթ ունենար, բայց ինչ-որ վնասվածքի պատճառով ելույթ չի ունենա», - «Մաքսլիբերթի»-ի հետ զրույցում ասաց Աշխեն Բարսեղյանը:
2010-ին Վանկուվերում կայանալիք ձմեռային Օլիմպիական խաղերին Հայաստանը կմասնակցի ընդմենը երկու սպորտաձեւում` դահուկային սպորտ եւ լեռնադահուկային մարզաձեւ, ինչը փոխանցեցին Հայաստանի Օլիմպիական կոմիտեից: Օլիմպիական մեդալների համար կպայքարեն 4 հայ մարզիկներ:
Գեղասահորդները Օլիմպիականին չեն մասնակցի: Այս լուրը հաստատեց նաեւ Գեղասահքի ֆեդերացիայի նախագահ Սամվել Խաչատրյանը: Օլիմպիական խաղերին մասնակցության իրավունք ստանալու համար գեղասահորդները պետք է եվրոպական մրցումների 80 տոկոսում հաղթած լինեն. «Իսկ մենք նման մարզիկներ չունենք», - հայտարարեց ֆեդերացիայի նախագահը:
Հիմա գեղասահորդները մարզվում են օրական ընդամենը 1 ժամ` շաբաթական 3 անգամ ռեժիմով, իսկ նման հաճախականությամբ մարզվողը չի կարող դառնալ պրոֆեսիոնալ լուրջ մարզիկ, առավել եւս մասնակցել Օիլիմպիական խաղերին, որը մարզական աշխարհում համարվում է սպորտային հաջողության գագաթնակետ: Անմխիթար վիճակում է գտնվում նաեւ Հայաստանի միակ գեղասահքի դպրոցը, որն այժմ չի գործում, մարզչի խոսքով էլ` «այդ դպրոցի ճակատագիրը դեռեւս անհայտ է»:
«Դեռ պարզ չի, մարզադպրոցը կլուծարվի, թե կվերանորոգվի»-ասում են մարզիչները: Գեղասահքի դպրոցը գտնվում է Շենգավիթ վարչական շրջանի ենթակայության տակ: Շենգավիթի ղեկավար Սամվել Հովհաննիսյանը «Մաքսլիբերթի»-ի հետ զրույցում հերքեց դպրոցը լուծարելու մասին լուրերը. «Չէ, ոնց կարող է նման բան լինել, դա միակ դպրոցն է հանրապետության տարածքում: Դրանք ասեկոսեներ են, որ չեն համապատասխանում իրականությանը», - ասաց նա:
Անցյալ տարի թաղապետը խոստացել էր մեկ տարում գեղասահքի դպրոցը վերանորոգել ու հանձնել շահագործման, սակայն այն մնաց նույն վիճակում, ինչ մեկ տարի առաջ էր: Սամվել Հովհաննիսյանի խոսքով` նախատեսվում էր մասնակի վերանորոգում կատարել, ինչը, սակայն, անհնար է: Դպրոցն ամբողջությամբ պետք է վերանորոգել, ինչը զգալի միջոցներ է պահանջում: «Գեղասահքի դպրոցի վերանորոգման աշխատանքները շուտով կսկսվեն», - պնդեց Շենգավիթ վաչական շրջանի ղեկավարը: Հարցով զբաղվում է քաղաքապետարանը` Գագիկ Բեգլարյանի գլխավորությամբ: