Մատչելիության հղումներ

Չինաստանը սկսել է կառուցել աշխարհի ամենաերկար ծովային կամուրջը


Չինաստանը սկսել է կառուցել աշխարհի ամենաերկար ծովային կամուրջը: Չինական «Սինհուա» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ կամուրջը կապելու է Հոնգկոնգն ու Մակաուն մայրցամաքային Չինաստանի հետ:

Y-աձեւ կամուրջը ունենալու է 50 կիլոմետր երկարություն, որի 35 կիլոմետրը ձգվելու է ծովի վրա: Ավտոմեքենաները կամրջի 6 գոտիներով կկարողանան երթեւեկել ժամում մինչեւ 100 կիլոմետր արագությամբ:

Կամրջի շինարարության ավարտը նախատեսված է 2015 թվականին, նախագծի արժեքը 10.7 միլիարդ դոլար է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG