Մատչելիության հղումներ

Մեկնարկում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա հեռուստամարաթոնը


Այսօր մեկնարկում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի կազմակերպած ամենամյա հեռուստամարաթոնը, որը այս անգամ անցնելու է «Մեր Շուշին» կարգախոսով։

Կառավարության նոյեմբերի 26-ի նիստում վարչապետ Տիգրան Սարգսյանը կառավարության անդամներին կոչ արեց ակտիվորեն մասնակցել հանգանակությանը՝ շեշտելով. - «Շուշիի վերականգնումը ազգային արժանապատվության խնդիր է մեզ համար»։

«Մենք բոլորս պարտավոր ենք մասնակցել հանգանակությանը եւ մեր անձնական ներդրումը կատարելով, մեր հարազատներին, բարեկամներին, ընկերներին առաջնորդենք, ուղղորդենք, որպեսզի լինի լայն մասնակցություն այս գործընթացին։ Ես եւ իմ ընտանիքը նույնպես մասնակցելու ենք այս հանգանակությանը, կատարելու ենք մեր ներդրումը», - նախարարներին ասաց վարչապետը։

Նույն քայլը Տիգրան Սարգսյանը ակնկալում է կառավարության անդամներից եւ բարձրաստիճան պաշտոնյաներից. - «Այստեղ գտնվող բոլոր պաշտոնատար անձինք իրենց անձնական օրինակով պետք է ոգեւորեն իրենց աշխատակիցներին, իրենց շրջապատող մարդկանց։ Համաձայնեք, որ մեր անձնական պարտքն է մասնակցել այս հանգանակությանը։ Ես ուզում եմ, որ այս տրամադրությունը հաղորդեք նաեւ ձեր կոլեկտիվներին»։

Նախորդ տարի «Հայաստան» համահայկական հիմնադրամի «Հեռուստամարաթոն 2008»-ը արձանագրել էր ավելի քան 35 միլիոն դոլարի կատարված եւ խոստացված նվիրատվություններ, ինչը աննախադեպ բարձր ցուցանիշ է հիմնադրամի հեռուստամարաթոնների համար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG