Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ի դեսպանը հանդիպել է Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի հետ


Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը այսօր ընդունել է Հայաստանում Միացյալ Նահանգների արտակարգ եւ լիազոր դեսպան Մարի Յովանովիչին:

Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի մամուլի գրասենյակի փոխանցմամբ` զրուցակիցները քննարկել են հայ - ամերիկյան համագործակցությանը վերաբերող հարցեր:

Արթուր Բաղդասարյանը ներկայացրել է Ազգային անվտանգության խորհրդի գործառույթները, ինչպեսեւ Հայաստանում տարբեր ուղղություններով ծավալվող բարեփոխումների ընթացքը:

Անդրադարձ է եղել տարածաշրջանային խնդիրներին, այդ թվում` հայ - թուրքական հարաբերությունների կարգավորմանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG