Մեծահասակների կրթությունը չի ենթադրում մի քանի ամիսների կամ տարիների երկարաժամկետ ուսուցում: Հաճախ անձը կարող է վերապատրաստվել կամ հմտություններ ձեռք բերել իրեն բոլորովին անծանոթ ոլորտում ընդամենը մի քանի ժամում: Որպես օրինակ` Գերմանիայի ժողովրդական բարձրագույն դպրոցների միության Հայաստանյան մասնաճյուղի ղեկավար Նազարեթ Նազարեթյանը նշեց պիցցայի խմոր պատրաստելու հմտության տիրապետելը, որը կարող է տեւել ընդամենը 2 ժամ: Այսպիսով, մի քանի ժամում մարդը կարող է փոխել իր մասնագիտացումը` ավելի ճկուն դառնալով աշխատաշուկայի համար:
«Մեծահասակների կրթության շաբաթվա» բացման առթիվ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը հատկապես կարեւորեց այս ծրագիրը տնտեսական առումով:
«Աղքատության եւ գործազրկության կրճատման, ինչպես նաեւ հասարակությանն ու տնտեսությանը պիտանի լինելու խնդիր կա այստեղ: Միշտ չէ, որ նախկինում կամ այսօր ստացված պահանջը համապատասխանում է տնտեսության պահանջներին, եւ միշտ չէ, որ այդ կրթությամբ անձնավորությունը աշխատաշուկայում տեղավորվելու հնարավորություն ունի», - ասաց նախարարը:
Մեծահասակներին կրթելու, վերապատրաստելու փորձը վաղուց կիրառվում է Եվրոպայում եւ ԱՄՆ-ում, իսկ Հայաստանում ծրագիրը մեկնարկել է 6 տարի առաջ:
2009-ի «Մեծահասակների կրթության շաբաթը» կտարբերվի նախկիններից. 6 օրերի ընթացքում ծրագրի մասնակիցները կայցելեն Հայաստանի տարբեր մարզեր: Վերջին օրը նրանք կայցելեն Արամ Խաչատրյանի տուն-թանգարան, քանի որ, ըստ կազմակերպիչների, առաջին հերթին հենց մշակութային օջախները պետք է դիտարկվեն որպես մեծահասակների կրթության ու աշխատանքի վայր: